Հնագետներն Ինդոնեզիայում գտել են 1,8 միլիոն տարեկան մարդու ոսկորներ
Ինդոնեզիայում հնագետները գտել են նախամարդու ոսկորներ: Այս մասին տեղեկացնում է Jakarta Post-ը:
Կայքը նշում է, որ ոսկորների մնացորդները եղել են 1,8 միլիոն տարեկան, որոնք գտնվել են Յավա կղզում:
Նշվում է, որ կղզում հայտնաբերված այլ գտածոները թվագրվում են 1,5 միլիոն տարեկան:
Ավելի վաղ տեղի հնագետները նշել են, որ գտել են մարդանման կապիկի ոսկորների մնացորդներ: