Դուք ուղղակի ջուր եք լցնում ադերբեջանական ջրաղացի մեջ. Արա Վարդանյան

Այս թեմայով
- Իմ սիրելի ժողովուրդ, սթափվե՛ք և ընդունեք, որ դուք սխալվել եք և դարձել պոպուլիզմի և ստախոսության զոհ. Արա Վարդանյան
- Արա Վարդանյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել․ Լուսինե Սահակյան
- Կալանավորված լինելն էլ իր կոլորիտն ունի. Արա Վարդանյան
- Փորձում են պատժել ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին սատար կանգնելու համար. Արա Վարդանյանի գրառումը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այն «մարդիկ», որոնք փորձում են ներկայացնել ապրիլյան մարտական գործողությունները որպես ինչ-որ պայմանավորվածության արդյունք՝ պետք է գիտակցեն, որ առաջին հերթին ստվեր են գցում մեր հերոս սպաների և զինվորների հիշատակին։
Դուք ուղղակի ջուր եք լցնում ադերբեջանական ջրաղացի մեջ։
Հասկացեք, որ այս անհեռատես և քայքայիչ քայլերը ամբողջությամբ բարոյազրկում են մեր առանց այդ էլ պառակտված հասարակությունը։
Քաղաքական պայքարներում անշուշտ հաճախ են լինում քայլեր, որոնք բարոյական համարել շատ դժվար է, բայց այս մեկը անցնում է բոլոր հնարավոր սահմանները։
Հիշեք՝ հավերժ իշխանություն չի լինում։ Ամեն արածի համար ուշ թե շուտ բոլորը պատասխան են տալու»: