Այրվել է «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենա
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 5-ին, ժամը 22:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:02-ին, մարվել՝ 23:30-ին:
Այրվել է «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ռ.Ա.) շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ: