«Ջրահարսը» հեքիաթի հիման վրա ֆիլմ է նկարահանվում
Walt Disney ընկերությունը հայտնի «Ջրահարսը» հեքիաթի հիման վրա ֆիլմի նկարահանման համար ջրահարսի կերպարում ընտրվել է 19-ամյա սևամորթ դերասանուհի Հոլլի Բեյլիին: Այդ մասին կինոընկերությունը հայտնել է իր Twitter-ի էջում:
Ավելի վաղ դերն առաջարկվել էր դերասանուհի Զենդայային: Բեյլին նախկինում երբեք չի նկարահանվել ֆիլմերում, նա Chloe x Halle խմբի երգչուհին է:
Համացանցում Արիելի կերպարի շուրջ բուռն քննարկումներ են սկսվել, մարդիկ երկու խմբի են բաժանվել, որոնց զգալի հատվածը վրդովված է, որ Disney-ն այդքան հեշտությամբ փոխել է շատերի կողմից սիրված կարմրամազ Արիելի կերպարը: