ՀՀԿ-ականները նախկին գյուղապետերի հետ Աշտարակի ձորում հավաք են կազմակերպել
NEWSPRESS.am-ի տեղեկություններով այսօր Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչներն ու նախկին գյուղապետերը, ՀՀԿ ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու են։
Մեր աղբյորի համաձայն, հավաքը նախատեսված է Աշտարակի ձորում։
Հիշեցնենք, որ օրերս, մամուլում շրջանառվում էր, որ նախկինները կարծում են, թե այս իշխանությունը տապավելու է և վերադառնալու հույս ունեն։
Որքանով է կապված ՀՀԿ-ականների հավաքը շրջանառվող այս լուրերի հետ, կարելի է կանխատեսել։ Ամեն դեպքում չի բացառվում, որ հավաքն ինքնանպատակ չէ, քանի որ հազիվ թե նախկինները, այն էլ ՀՀԿ ղեկավարի մասնակցությամբ, հանդիպեն միայն իրենց «լավ ու բարի օրերը» հիշելու համար։