Ով կարող էր դանակահարել և չպատժվել. ռեֆորմիստին դանակահարող անձը դեռ բացահայտված չէ
«Ռեֆորմիստներ» կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանի դանակահարության գործով դեռևս նորություն չկա և դանակահարողը բացահայտված չէ: Այդ մասին հայտնում է կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Լրացավ Արմենի դանակահարության տասներորդ օրը:
Ի՞նչ ունենք այս պահին:
Հայտնի չի դանակահարողի ինքնությունը, ավելին չկա կասկածյալ, չնայած նրան, որ դեպքից հետո բերման էր ենթարկվել դանակահարողը և դրա մասին պաշտոնապես հայտնել էին:
Մինչ օրս Արմենին նույնիսկ չեն կանչել հարցաքննության:
Գործը քնացնելու բոլոր փորձերը դատապարտված են անհաջողության, մենք հետամուտ ենք լինելու, որ գործը բացահայտվի:
Եվ վերջապես ո՞վ է այդ մարդը, ով կարող էր նման բան անել և չպատժվել:
Հանցագործի տեղը բանտում է»:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին, Երեւանի կենտրոնում` Ամիրյան փողոցում, դանակահարել էին Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին, իսկ ոստիկանությունը դանակահարողին ստորագրությամբ ազատ էր արձակել: