Իտալիայում զբոսաշրջիկ է մահացել հրաբխի ժայթքման արդյունքում
Մեկ մարդ մահացել է Ստրոմբոլի հրաբխի ժայթքման հետևանքով, մեկ մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Մեսսինա քաղաքի փրկարար ծառայությունից տեղեկացրել են, որ հրաբխի ժայթքման ժամանակ քարեր են դուրս թռել խառնարանից, որոնք դիպել են լեռան վրա գտնվող զբոսաշրջիկներին, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է տեղում:
Հիշեցնենք, որ Ստրամբոլի հրաբուխը Իտալիայի ու աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է: