Սերենա Ուիլյամսը կլինի Մեգան Մարքլի ու արքայազն Հարրիի երեխայի կնքամայրը. The Sun
Ամերիկացի հանրահայտ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը կդառնա Արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի երեխայի կնքամայրը: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ նա կունենա երկու կնքամայր, որոնցից մյուսն էլ կլինի դիզայներ Ջեսսիկա Մալրուինը: Իսկ երեխայի կնքահայրերը կլինեն արքայազն Հարրիի ընկերներ Հարրի Մարկ Դայերն ու Մարկուս Անդերսոնը:
Երեխայի մկրտությունը տեղի կունենա հուլիսի 6-ին, որին ներկա կլինի ընդամենը 25 մարդ: Նշվում է նաև, որ Սերենա Ուիլյամսն ու Մեգան Մարքալը մտերիմ ընկերուհիներ են: