Կլաուդիո Մարկիզիոն նույնպես կարող է վերադառնալ «Յուվենտուս»
Կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն նույնպես կարող է վերադառնալ «Յուվենտուս»։
Այս մասին տեղեկացնում է il BiancoNero կայքը։ 33-ամյա ֆուտբոլիստը 2018 թվականի սեպտեմբերին եկավ «Զենիթ» և հիմա դիտարկում է նորից Թուրին վերադառնալու տարբերակը։
Մարկիզիոն լքեց Իտալիան, քանի որ Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորությամբ չէր ստանում բավարար խաղաժամանակ։ Հիշեցնենք, որ Ալեգրին մայիսին տեղեկացրեց, որ լքելու է ակումբը։