Չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ․ Ռազմական ոստիկանության պետն ուզում է ցույց տալ, որ «լա՞վ տղա» է (լուսանկարներ)
Այսօր ղեկին էի ու մեկ էլ... հո'պ, նկատեցի մեքենայիս դիմացից երթևեկող ՊՆ ռազմական ոստիկանության մի մեքենա, որն ինձ պարզապես ապշեցրեց:
Զավեշտն այդ ծառայողական մեքենայի լուսաձայնային թարթիչներն էին (միգալկաները էլի․ խոսենք հայերեն ;)։
Խնդրում եմ ուշադրություն դարձրեք՝ չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ: ՊՆ ռազմական ոստիկանության պետը՝ Արթուր Բաղդասարյանը, փաստորեն, որոշել է ՌՈ մի քանի մեքենայի վրա մեծ չափերի միգալկաներ դնի, դե որ կա՛մ տարբերվեն, կա՛մ էլ իրենց առավելությունն ընդգծեն էլի:
Բանն այն է, որ այդ թարթիչները Հայաստանում գործածության մեջ չգտնվող, ստանդարտներին չհապատասխանող, չափերով բավականին մեծ թարթիչներ են:
Հետաքրքիր է՝ ՌՈ՝ նման որոշում կայացնող պետ Արթուր Բաղդասարյանին, եթե երկու չափով մեծ ֆորմա տանք, կհագնի՞, ի՞նչ տարբերություն՝ միգալկաները եթե մեծ են՝ թող ֆորման էլ հագով մեծ լինի: Ի՞նչ կլինի որ։
Ես միշտ չեմ հասկացել նման ցուցադրականությունը և տարբերվելու մոլուցքը, ի՞նչ է ուզում ասել դրանով Արթուր Բաղդասարյանը՝ իրենք «լա՞վ տղա» են, որովհետև միգալկաները մեծ են, թե՞ արտոնյալ են կամ էլ օրենքի կարգավորումներն իրենց չեն վերաբերում, և վերջապես, ի՞նչ միջոցներով է ՌՈ պետը ձեռք բերել այս թարթիչները և արդյոք նրանք պատրա՞ստ են ՌՈ մյուս աշխատակիցների ծառայողական մեքենաներին ևս տրամադրել դրանք:
Սա Նոր Հայաստանն է՝ հին դեմքերով ու կարգ ու կանոնով, ոչինչ չի փոխվել պարզապես «կռիշներն» են փոփոխվել:
Արմենուհի (Արիանա) Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից։