«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ 500-ից ավելի արմավիրցիներ մեկնել են Արցախ՝ որդիներին տեսության (տեսանյութ)
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Արմավիրի մարզի զինծառայողների ծնողների հերթական՝ ավելի քան 500 հոգուց բաղկացած խումբն ուղևորվել է Արցախ: Ավանդույթի համաձայն՝ հիմնադրամը հոգացել է ոչ միայն նրանց ուղևորափոխադրման հարցն ու ճանապարհածախսը, այլև առաջին անհրաժեշտության պարագաներով և սննդամթերքով բեռնված ծանրոցներ է ուղարկել զինվորներին: