Տեո Էրնանդեսը պայմանագիր կնքեց «Միլան»-ի հետ. Sky Sport
Իտալական «Միլան»-ը պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալ»-ի ձախ պաշտպան Տեո Էրնանդեսի հետ: Այս մասին տեղեկացնում է Sky Sport Italia-ն:
21-ամյա պաշտպանի տրանսֆերի համար իտալական ակումբը վճարել է 20 միլիոն եվրո: Արդեն այսօր պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի մասին:
Նշենք նաև, որ միլանյան ակումբը ցանկանում է գնել նաև Արքայական ակումբի մեկ այլ ֆուտբոլիստի՝ Դանի Սեբալյոսին: