WikiLeaks-ը կշարունակի հրապարակումներն ի պաշտպանություն Ջուլիան Ասանժի
WikiLeaks -ը կշարունակի իր հրապարակումներն ի աջակցություն կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի մինչ 2020 թվականը, երբ կսկսվի Ասանժին ԱՄՆ արտահանձնելու վերաբերյալ գործի դատական քննությունը:
Այդ մասին հայտնել է WikiLeaks -ի գլխավոր խմբագիր Քրիստին Հրաֆնսոնը: Հիշեցնենք, որ բացի Ամերիկայից, Շվեդիան ևս Ասանժի դեմ քրեական գործ է հարուցել, որտեղ Ասանժը մեղադրվում է բռնաբարության մեջ:
Ասանժը 2012 թվականից ապաստանում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, մինչ այս տարվա ապրիլ ամիսը, երբ ԱՄՆ-ի պահանջով և Էկվադորի թույլտվությամբ բրիտանական ոստիկանությունը ներխուժեց Էկվադորի դեսպանատուն ու ձերբակալեց Ասանժին: Եթե Ասանժը արտահանձնվի Ամերիկա, նրան այնտեղ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում է սպառնում: