Մադամ Տյուսոյի թանգարանի աշխատակիցները հեռացրել են Թերեզա Մեյի մոմե արձանը
Անգլիայի վարչապետ Թերեզա Մեյի մոմե արձանիկը վերցրել են հանրահայտ Մադամ Տյուսոյի թանգարանից այն ժամանակ, երբ նա լքել է իր պաշտոնը:
Արձանը տարել են թանգարանի պահեստ: Այդ որոշումը կայացրել են թանգարանի աշխատակիցները քվեարկության արդյունքում: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Մեյին Անգլիայում համարում են ամենաձախողակ վարչապետերից մեկը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա հուլիսի վերջին: