Վարդուհի Վարդանյանի որդին նշանվել է. կնքամայր Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել նշանդրեքից
Երգչուհի Սիրուշոն դարձել է վաղամեռիկ երգչուհի Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի կնքամայրը։ Այդ մասին տեղեկանում ենք երգչուհու ֆեյսբուքյան հրապարակումներից։ Նա մասնավորապես գրել է.
«Ամենահուզիչ օրերից… երեկ ինձ անչափ հարազատ մարդու՝ Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի նշանադրությունն էր: Նա ստեղծեց իր նոր ընտանիքը…
Ինձ համար էլ չափազանց պատասխանատու ու կարևոր է այն, որ դարձա այդ գեղեցիկ ընտանիքի կնքամայրը….»։