Հայերը հայտնվել են աշխարհի ամենասեքսուալ մարդկանց լավագույն տասնյակում
Ճանապարհորդների համար նախատեսված Big Seven Travel օնլայն հարթակը հարցում է անցկացրել, որպեսզի պարզի, թե որ ազգի մարդիկ են առավել սեքսուալ:
Հարցումն անց է կացվել շուրջ մեկ ու կես միլիոն մարդկանց շրջանում, միևնույն ժամանակ չի կոնկրետացվել, թե ինչ պարամետրերով պետք է չափել սեքսուալությունը՝ հնարավորություն տալով հարցվածներին ինքնուրույն սահմանել չափանիշները: Հարցման արդյունքում Big Seven Travel -ի կողմից ամենասեքսուալ են ճանաչվել ուկրաինացիները: Երկրորդ ու երրորդ հորիզոնականներում համապատասխանաբար դանիացիներն ու ֆիլիպինցիներն են:
Լավագույն տասնյակում են հայտնվել նաև բրազիլացիները, հարավաֆրիկացիները, իտալացիները, անգլիացիները, ավստրալիացիները, նաև հայերը: