Երևան-Էջմիածին ճանապարհին «Mercedes E»-ն ամբողջովին այրվել է
Հունիսի 28-ին, ժամը 04:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի կամարի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 12-րդ կմ-ին՝ Պտղունք գյուղի մոտակայքում, այրվում է «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:52-ին, մարվել՝ 04:58-ին: Ամբողջությամբ այրվել «Mercedes E» մակնիշի (վարորդ՝ Հ.Շ.) ավտոմեքենան: