Սկանդալ Մեծ Բրիտանիայում. պատգամավորները մեղադրվում են կոկաին օգտագործելու մեջ
Բրիտանական պառլամենտի պատգամավորները կասկածվում են աշխատավայրում կոկայինի օգտագործման մեջ: Կոկայինի հետքեր են հայտնաբերվել երկրի խորհրդարանի շենքում զննության ժամանակ:
Խորհրդարանի ստուգված 9 աշխատասենյակներից 4-ում կոկայինի հետքեր են հայտնաբերվել: Ավելի վաղ մի քանի բրիտանացի նախարարներ խոստովանել էին, որ կոկային են օգտագործել:
Մասնավորապես Բրիտանիայի շրջակա միջավայրի նախարար Մայքլ Գոուվը խոստովանել էր, որ հեռավոր 1990-ական թվականներին կոկաին է փորձել, երբ դեռ որպես լրագրող էր աշխատում: Նրա խոստովանությունից հետո ևս մի քանի նախարարներ խոստովանեցին, որ ժամանակին իրենք ևս կոկաին են օգտագործել: