Սահմանամերձ գյուղերում ուսուցիչների աշխատավարձը ցածր կլինի դպրոցի հավաքարարի և պահակի ռոճիկից
Լրագրող Ոսկան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կառավարությունն առաջիկայում առաջարկ կներկայացնի ԱԺ, որպեսզի հանրապետությունում նվազագույն աշխատավարձը 55 հազարի փոխարեն սահմանվի 68 հազար դրամ։ Սահմանամերձ, փոքր գյուղերի դպրոցների ուսուցիչների մեծ մասը շաբաթական մինչեւ 18 ժամ դասաժամ ունենալով՝ ամսական 50-60 հազար դրամ աշխատավարձ է ստանում։
Սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել 10 տոկոսով։
Այդ բարձրացումից հետո էլ ուսուցիչների աշխատավարձը ցածր կլինի դպրոցի հավաքարարի եւ պահակի 68 հազար դրամ ռոճիկից ։ Ցածր աշխատավարձի պատճառով դպրոցներում տղամարդ ուսուցիչներ քիչ են մնացել»: