Բակո Սահակյանը բավականին ընդլայնված օրակարգով աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Բակո Սահակյանը բավականին ընդլայնված օրակարգով աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ ռազմավարական նշանակության ճանապարհների մասնակի կամ հիմնական վերանորոգումից մինչև գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպում։
Առաջնային օրակարգում է նաև՝ եղանակային և մի շարք գործոններով պայմանավորված հակահրդեհային անվտանգության ապահովման և աղետներից տուժված բնակիչների վնասների փոխհատուցման հարցը։
Այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանն՝ իր ֆեյսբուքյան էջում: