Անգելա Մերկելի ինքնազգացողությունը կրկին վատացել է
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնազգացողությունը կրկին վատացել է, այս անգամ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
Նախագահ Շտայնմայերի ելույթի ժամանակ Մերկելի մոտ անսպասելի դող է սկսվել: Մերկելը փորձել է հանգստացնել դողը, սակայն չի ստացվել, կանցլերը հրաժարվել է իրեն առաջարկած մի բաժակ ջրից:
Ավելի վաղ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, Մերկելի ինքնազգացողությունը կրկին վատացել էր ու նա սկսել էր դողալ: Անգելա Մերկելը դա բացատրել էր ջրազրկմամբ: