«Հրապարակ». Արցախում խժդժություններ են սպասվում. Բակո Սահակյանը դիրքավորվում է

Այս թեմայով
- Ի՞նչ է տեղի ունենում Արցախի շուրջ
- «168 ժամ». Զուգադիպությո՞ւն․․․ Ինչ է կատարվում Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացում
- Անվտանգությունը, բանակը բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն է. Փաշինյանը դիրքերում էր (ֆոտո)
- Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը այցելել են Արցախի հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախում կադրային վերադասավորումները կշարունակվեն։ Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ևս մեկ նշանակում կլինի․ Քննչական կոմիտեի ղեկավար կնշանակվի Իգոր Գրիգորյանը, ով նախկինում եղել է ոստիկանության քննչական վարչության պետը, ոստիկանապետ։
Հիշեցնենք, որ երեկ Բակո Սահակյանի հրամանագրով Արշավիր Ղարամյանը նշանակվեց ԱԱԽ քարտուղար, իսկ մի քանի օր առաջ էլ Լևոն Մնացականյանը՝ ոստիկանապետ։ Նշված երեք անուններն էլ Բակո Սահակյանի ամենամտերիմ զինակիցներն են։
Օրերս նաև պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ է նշանակվել Միքայել Արզումանյանը, որին մեկ տարի առաջ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից ազատել էր Նիկոլ Փաշինյանը:
Այս նշանակումները ոմանք մեկնաբանում են նրանով, որ Արցախի իշխանությունները դիրքավորվում են, քանի որ լուրեր կան, որ վճռական պահին հնարավոր է ՀՀ իշխանություններն Արցախում խժդժություններ սկսեն, ուստի առանցքային պաշտոններում վստահելի մարդկանց են նշանակում։
Չի բացառվում, որ Սահմանադրությունը փոխելու հանրաքվեի մերժումից հետո Սամվել Բաբայանն իր կողմնակիցներին հանի փողոց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: