Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին...

Այս թեմայով
- Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ նաև գինի՞ է խմել (տեսանյութ)
- Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է և տարիներ շարունակ Թուրքիային վաճառել է Հայաստանի գաղտնիքները. Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել
- Նիկոլն և իր կամակատարներն ամեն ինչ արել են, որ հնարավոր չլինի հաղթել. Կարեն Վրթանեսյան
- Թուրքերն ուզում են, որ հայերը մաքրեն իրենց զուգարանները, սպասարկեն իրենց սեռական կարիքներն ու բանվորություն անեն Թուրքիա-Ադրբեջան երկաթուղու վրա. Թևանյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին...
Պարոն Փաշինյան...
Ինչո՞ւ...
Ինչո՞ւ ժողովրդի աննախադեպ ոգևորությանն ընդամենը մեկ տարի անց պետք է հաջորդեր այն համազգային հարցը, թե «սրա վերջն ինչ է լինելու»...
Բա արժե՞ր այդքան արագ փոշիացնել ազնիվ հեղափոխականների (նկատի չունեմ Սորոսի խնամարկյալներին) հույսն ու հավատը:
Մի՞ թե արժեր թույլ տալ, որ ազատության զգացումն այդպես անողոք խեղդվեր օրորոցում։ Միթե՞ հնարավոր չէր քայլածներին այլ կերպ փոխհատուցել՝ փոխարենը խելացի մարդկանց պետականաշինության գործին լծելով։
Մի՞թե ափսոս չէին Ձեր ջանքերը, որոնց արդյունքում պատասխանատու ներկայացուցչական պաշտոններում հայտնված անպատրաստ մարդիկ իրենց անփորձությամբ և համառ ինքնասիրահարվածությամբ խոցում են Հայաստանի անվտանգությունն ու միջազգային հեղինակությունը...
Ավելին, այս ֆոնին փայլում են անգամ այն գործիչներն ու գործիքները, որոնք ժողովրդի ատելիներն էին։ Իսհ հիմա նրանք հեգնում են Ձեր սխալները...
Մի՞թե սրան էր արժանի Ձեր մեջքին սեփական մեջքը վտանգելով կանգնած ժողովուրդը...
Մտածեք, դեռ ամեն ինչ չէ, որ կորած է...»: