Վլադիմիր Զելենսկու մամուլի քարտուղարը կանչվել է հարցաքննության
Ուկրաինայի զինվորական դատախազությունը հարցաքննության է կանչել երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու մամուլի քարտուղարին՝ Յուլյա Մենդելին:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, նա կանչվել է դատախազություն՝ օրերս արված հայտարարության հետ կապված: Մենդելն ասել էր, որ ուկրաինացի զինվորականները կրակահերթեր են արձակում Դոնբասում ապրող խաղաղ բնակչության ուղղությամբ:
Ինքը՝ Յուլյա Մենդելը չի հաստատել լուրը՝ ասելով, որ չգիտի, որ իրեն կանչել են զինվորական դատախազություն: