Ինչո՞ւ է անցյալի հետ պայքարում թիրախ ընտրվել միայն Ռոբերտ Քոչարյանը

Այս թեմայով
- Նիկոլին սիրելն այլևս ուղիղ կապ ունի միայն փողի, պաշտոնի, ազգության հետ. Մհեր Մկրտչյան
- Երեկ Նիկոլ Փաշինյանին հերքելու սենսացիոն հիթ-շքերթ էր․ հերթական սուտը պաշտոնապես հերքվեց. «Փաստ»
- Նիկոլ Փաշինյան․ խեղճը. «168 ժամ»
- Փաշինյանի թիմակիցները սարսափում են նրա գիշերային զանգերից ու «SMS»-ներից. «Հրապարակ»
Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին դարձրեց քաղաքական գործոն։
Նա համառորեն թույլ չի տալիս փակել նախկին իշխանությունների էջը, քանի որ իրեն շատ հարմարավետ է զգում անցյալի հետ պայքարում։
Նա քաջ գիտակցում է, որ անզոր է ապագայի ուժերի հետ պայքարում և խուսափում է ապագայի քաղաքականությունից։
Մենակ չեմ հասկանում, թե ինչո՞ւ է անցյալի հետ պայքարում թիրախ ընտրվել միայն Ռոբերտ Քոչարյանը։
Միգուցե Փաշինյանը կբացատրի այս կազուսը, կամ էլ կհայտարարի, որ ինքը չի միջամտում քննչական մարմինների աշխատանքներին . . .
Տեսնենք, առաջիկայում պարզ կլինի»: