Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԼույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)«Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշման խախտումը կդնի լուրջ խնդիրների առաջ․ ԹունյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել՝ «ցուլերի» զայրույթը մեղմելու նպատակով․ քաղաքագետԲաքուն ռազմական է հռչակում մարզամշակութային համալիրը (լուսանկարներ)Վթարի պահին Կուրսկի կենտրոնում ավտոբուսի արգելակները խափանվել են, այն բախվել է մի քանի մեքենաների և մխրճվել կանգառի մեջ․ 6 մարդ վիրավորվել է (տեսանյութ)Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. ՍաղաթելյանԱշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. ԴանիելյանՄեր ազգի ճակատագիրը պարբերաբար կրկնվում է. Աշոտ Նավասարդյանի դուստր (տեսանյութ)Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըԱնցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել
Վազող տողեր

Պարոն Յոլյանին պաշտոնապես հրավիրում եմ հանրային քննարկման կամ հեռուստաբանավեճի. Արամ Մամիկոնյան

ՀՀ հաշվեքննիչ պալատի Իրավաբանական վարչության պետ Արամ Մամիկոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն իր մամուլի ասուլիսի ընթացքում քանիցս անդրադարձել է ինձ, ինչի կապակցությամբ ցանկանում եմ հպանցիկ պատասխանել իր կողմից բարձրացված մի քանի հարցերի... Հարգելի պարոն Յոլյան.

1. Ձեր այն պնդումը, որ ես որևէ բողոք կամ խնդիր եմ բարձրացրել www. armdaily. am լրատվականին չի համապատասխանում իրականությանը, քանզի ես այդ լրատվամիջոցի հետ երբևէ չեմ առնչվել:

2. Այն, որ պարգևատրումների ժամանակ Ձեր որոշումը պրակտիկորեն չի տարբերվում պալատի անդամի առաջարկությունից նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանզի ինձ, օրինակ, Դուք կամայական չեք պարգևատրել՝անտեսելով Իրավաբանական վարչության աշխատանքները համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամի գրավոր առաջարկությունը:

3. Ձեր այն կարծիքը, որ Հաշվեքննիչ պալատում առկա բազում իրավական խնդիրների լուծման կապակցությամբ որևէ բան չի արվում չի համապատասխանում իրականությանը, քանզի Հաշվեքննիչ պալատի Իրավաբանական վարչությունն իմ ղեկավարությամբ տարիներ շարունակ կատարել և կատարում է պալատի իրավական ապահովմանն ուղղված ամենօրյա մեծածավալ աշխատանք, ինչը ներկայացվել է Ձեզ նաև համապատասխան զեկուցագրերով:

4. ՀՀ Պետական վերահսկողական ծառայություն ես, որպես իրավաբան, ինչպես Դուք շատ ճիշտ նշեցիք, դիմել եմ՝ հիմք ընդունելով «Պետական վերահսկողական ծառայության» մասին ՀՀ օրենքով պետական բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասով առկա իրավակարգավորումները:

5. Ձեր այն տեսակետը, որ Հաշվեքննիչ պալատում պարգևատրումները կատարվում են պալատի կոլեգիալ մարմնի
կողմից ընդունված Կարգին համապատասխան նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանզի իմ դեպքում Ձեր կողմից կոպտորեն խախտվել են Կարգի պահանջներն ու չափորոշիչները և այլն…

Հ.գ. միաժամանակ, օգտվելով առիթից, հարցի առնչությամբ հասարակության մոտ հետագա տարակարծություններն ու տարըմբռնումները բացառելու նպատակով, սույնով պարոն Յոլյանին պաշտոնապես հրավիրում եմ հանրային քննարկման կամ հեռուստաբանավեճի՝ նշված հարցի մանրամասները, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ և «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով Հաշվեքննիչ պալատի առջև ծառացած նոր իրավական մոտեցումները քննարկելու համար:

Ակնկալում եմ զանգվածային լրատվական միջոցների օգնությունն ու աջակցությունը…»: