Զելենսկի-Պուտին հանդիպում ամենայն հավանականությամբ չի կայանա
Ճապոնական Օսակու քաղաքում կայանալիք G20 գագաթաժողովին հրավիրյալների ցուցակում բացակայում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի անունը:
Այդ մասին ասված է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է մասնակցել Ճապոնիայում հունիսի 28-ից 29-ը անցկացվող G20 գագաթնաժողովին և հնարավոր է գագաթնաժողովի շրջանակներում հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այնինչ, Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ նախագահ Պուտինի օրակարգում չկա Զելենսկիի հետ հանդիպում Ճապոնիայում: