Էնքան հեգնեմ սաղին՝ որևիցե մեկին պակաս չթվա. հիմա տեսեք՝ ոնց ա լինելու. Սիմոնյանն ամբիոնից սպառնաց (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի կողմից հնչեցված «սիրուն աղջիկ» արտահայտությունը պատմություն դարձավ: Պատգամավորները մոռացան, թե «ինչի համար էին հավաքվել»։
Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից յուրաքանչյուրն իր պարտքը համարեց նետվել և «սիրուն աղջիկ» «պիտակից» փրկել Քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանին, ում ուղղված էր որակումը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը փորձեց կատակել, թե ավելի լավ է տղամարդը կնոջը նման խոսք ասի, քանի որ «տղամարդու կողմից «սիրուն աղջիկ» գովեստն այնքան վտանգավոր չէ, ինչքան՝ «սիրուն տղամարդ» ասելը», սակայն թերևս այս կատակն այնքան էլ դուր չեկավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, և նա այն ընդունեց որպես հեգնանք:
Նա իր արտահերթ ձայնի իրավունքով ելույթ ունեցավ և նկատեց, որ ոչ մեկին թույլ չի տա հեգնել իրենց:
«Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա»,- ասաց Ալեն Սիմոնյանը և ձեռքը խփելով ամբիոնին հավելեց. «Արձագանքը տասնապատիկ ավելի է լինելու, թող ոչ մեկ չկասկածի»:
Մանրամասները՝ տեսանյութում