Մահացել է ռուս հայտնի դերասան Անդրեյ Խարիտոնովը
60 տարեկան հասակում մահացել է սովետական կինոյի ամենատաղանդավոր դեմքերից մեկը՝ Անդրեյ Խարիտոնովը: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Դերասանի մահվան մասին հայտնել է ռեժիսոր-դոկումենտալիստ Վիտալի Մանսկին իր ֆեյսբուքյան էջում:
Այս տարի հայտնի դարձավ, որ դերասանն ունի օնկոլոգիական խնդիրներ: 1984-1990 թվականներին նա եղել է Մոսկվայի թատրոնի դերասաններից: