Ողբերգական դեպք՝ Ուկրաինայում. կայծակի հարվածից 3 մարդ է զոհվել
Ուկրաինայում կայծակի հարվածից երեք մարդ է զոհվել: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից: Այսօր Ուկրաինայի ազգային ոստիկանության լրատվական ծառայությունները հայտնեցին, որ Իվանո-Ֆրանկովյան շրջանում կայծակի հարվածի հետևանքով երեք մարդ զոհվել է, իսկ երկուսը` հայտնվել հիվանդանոցում:
«Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Ռոգատիսկի համայնքում: Կայծակը հարվածել է ուղիղ կանգառին, որտեղ 5 մարդ իրենց տրանսպորտին էին սպասում: Հարվածից հետո երեք տղամարդ տեղում մահացել է, իսկ երկու կին տեղափոխվել հիվանդանոց»,- նշում են լրատվական ծառայությունները:
Տուժած կանանցից մեկն ասում է, որ կանգնած է եղել կանգառից փոքր-ինչ հեռու ու հայտնվել է գետնին հարվածից հետո: Երբ կարողացել է կանգնել, տեսել է, որ տղամարդիկ կյանքի նշաններ ցույց չեն տալիս։