Ռուսաստանը կվերականգնի ավիափոխադրումը Վրաստանի հետ, եթե...
Կրեմլում ներկայացրել են այն պայմանները, որոնք անհրաժեշտ են ավիափոխադրումները դեպի Վրաստան վերականգնելու համար։ Շարադրվածներից է ռուսների անվտանգությանը սպառնացող վտանգների վերացումը: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Վրաստանում իրավիճակը պետք է նորմալանա, պետք է չեզոքացվեն մեր քաղաքացիների համար բոլոր վտանգներն ու սպառնալիքները»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ մինչ այս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելվելու է ռուսների տեղափոխումը՝ Վրաստանի տարածք։ Ինչպես նշվում է հրամանագրում, դա արվել է Ռուսաստանի ազգային անվտանգության, ՌԴ քաղաքացիների անվտանգության համար։