Սաակաշվիլին կմասնակցի Գերագույն ռադայի ընտրություններին

Այս թեմայով
- Ուկրաինան արգելել է, որպեսզի իր երկրում ծառայությունները մատուցվեն ռուսաց լեզվով
- «Տարվա անհաջողակ» անվանակարգը գլխավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ինտերֆաքս-Ուկրաինա»
- Ուկրաինայի հարավում ջրի տակ է մնացել ավելի քան 4000 տուն
- Զելենեսկին Իրանին դատի կտա խոցված Boeing 737-800 ինքնաթիռի հարցով
Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին թույլտվություն է ստացել՝ մասնակցելու Գերագույն ռադայի ընտրություններին:
Դատարանը փաստել է, որ վերջինա հինգ տարի անընդմեջ բնակվել է Ուկրաինայում, ինչն էլ նրան հնարավորություն է ընձեռնում՝ մասնակցել խորհրդարանի ընտրություններին: Սաակաշվիլին 2015 թվականին նշանակվել էր Օդեսայի նահանգապետ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտոր Պորոշենկոյի կողմից:
Սակայն արդեն 2016 թվականին Պորոշենկոն հեռացրեց Սաակաշվիլիին նահանգապետի պաշտոնից, իսկ 2017 թվականին զրկեց նաև Ուկրաինայի քաղաքացիությունից: Ավելի ուշ Ուկրաինայի ղեկավարությունը արտաքսեց Սաակաշվիլիին Ուկրաինայից: