Սա նախապես պլանավորված գործողություն էր. Ռուբեն Սահակյան (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հանդես են գալիս մամուլի ասուլիսով: Նրանք չեն կարողանում իրավական գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննության գործով դատավոր Արմեն Դանիելյանի վարքագծին:
Մասնավորապես , պաշտպաններից Ռուբեն Սահակյանն անդրադառնալով Երևանի դատախազության ներկայացրած միջնորդությանը՝ կապված Քոչարյանի կալանքի փոփոխության հետ, նկատում է, որ դա նախապես ձեռք բերված պայմանավորվածությունն էր:
Սահակյանը բացատրում է, որ դատախազի ներկայացրած միջնորդության հիման վրա որոշում կայացնելու համար, նախագահող Արմեն Դանիելյանը հայտարարեց, թե 1-2 րոպեից կհրապարակի որոշումը: Սակայն ճիշտ 5 վայրկյան անց նա ընթերցեց որոշումը, որն արդեն նախապես իր առաջ դրված էր:
Մանրամասները՝ տեսանյութում