«Հրապարակ». Նոր նախարարի հայրը՝ նախկինների ոստիկանության շտաբի պետ

Այս թեմայով
- «Հրապարակ». Նախարարը՝ Քոչարյանի նկատմամբ գրավի ինստիտուտը չկիրառելու մասին
- «Հրապարակ». Նախադեպը կարող է կրկնվել. Ռուստամ Բադասյանը՝ «Հաց բերողի» գործի մասին
- Բադասյանին պետք է հարց տանք, գուցե իրենց մոտ օրենքի խստությո՞ւն չկա․ քաղաքացին չի վստահում ԴԱՀԿ-ին (տեսանյութ)
- «168 ժամ». Չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիայի հարցն էլ կքննարկվի Վենետիկի հանձնաժողովում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ռուստամ Բադասյանի ուսանողական ընկերները կատակում են. «Կուրսում մոդելային կարիերայով զբաղվող մեր աղջիկներից մեկին էլ որ գլխավոր դատախազ նշանակեն, կմնանք պատմության մեջ»: Իսկ ինչպիսի՞ ուսանող էր Ռուստամը։ «Միջին վիճակագրական. միշտ ինքնավստահ, խրոխտ, հայրը վեցերորդ վարչության պետի առաջին տեղակալն էր, դրանից առաջ՝ ոստիկանության շտաբի պետը, նախկինների ժամանակ»:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` պաշտոնավարման միակ հիմնական վայրում` ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում եւս նա եղել է «անբռնաբոս, խրոխտ, նպատակային»։
«Ինքը հազարավոր իրավաբանների մեջ այն եզակիներից է, որ կողմնակից է առանց դատական վճռի գույքի բռնագանձման գաղափարախոսությանը, ինչին շատերս մոտ չգնացինք, այդ իսկ պատճառով էլ նրա թեկնածությունը նախընտրվեց։ Օտար մարմին է այդ ինստիտուտը մեր երկրի համար, ինքն այդ օտար իրավաբանության մտքի կրողն է եւ պաշտպանում է այդ փիլիսոփայությունը, չնայած լուրջ պրոբլեմներ է ունենալու համակարգի հետ` ոչ միայն փորձառության, այլեւ նախարարության աշխատանքների ծավալի առումով»,- ասաց իրավաբանական աշխարհի մասնագետներից մեկը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում