107 կողմ, 4 դեմ. Գրիգոր Բեքմեզյանն ընտրվեց ԲԴԽ անդամ
ՀՀ Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ընտրեց Գրիգոր Բեքմեզյանին: Բեքմեզյանն ընտրվեց փակ գաղտնի քվեարկությամբ:
Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 107 պատգամավոր, դեմ՝ 4-ը:
Բեքմեզյանին ԲԽԴ ադամի պաշտոնում առաջադրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: