«Միլան»-ի ու «Ռեալ»-ի ղեկավարներն այսօր կհանդիպեն. իտալական ակումբը ցանկանում է գնել մի քանի ֆուտբոլիստի
Իտալական «Միլան»-ը ցանկանում է շատ լուրջ աշխատել այս տրանսֆերային ամռանը: Արդեն այսօր իտալական ակումբի ղեկավար կազմը կհանդիպի Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարների հետ, և երկու կողմերը կքննարկեն, թե ի՞նչ հնարավոր տրանսֆերներ կարող է իրականացնել իտալական ակումբը:
Այս մասին հայտնում է իտալացի հեղինակավոր մրցավար Ջանլուկա դի Մարցիոն: Հանդիպման հիմնական թեման լինելու են արքայական ակումբի այն ֆուտբոլիստները, ովքեր հանված են տրանսֆերի:
Իտալական ակումբը կփորձի հասկանալ, թե նրանցից ովքե՞ր կարող են հետաքրքրել իրեն: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս քննարկման կազմակերպիչը թիմի ղեկավարներից մեկն է՝ Պաոլո Մալդինին: