Անգելա Մերկելի ինքնազգացողությունը վատացել է Զելենսկու հետ հանդիպման ժամանակ․ նա չի օգնել Մերկելին (տեսանյութ)
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնազգացողությունը վատացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Մերկելը սկսել է ուժգին դողալ այն ժամանակ, երբ ինքն ու Զելենսկին կանգնած են եղել կարմիր գորգի վրա։ Նա փորձել է կանխել դողը, սակայն դա չի ստացվել մի քանի րոպե։ Այդ ընթացքում Զելենսկին կանգնած է եղել Մերկելի մոտ և ոչինչ չի արել։
Ուկրաինայի առաջնորդը անձամբ բացատրել է իր այդ պահվածքը։ Նա մասնավորապես նշել է․ «Ես կանգնծ էի նրա կողքին և հավատացեք, որ նա անվտանգ էր»։ Հանդիպումից հետո Մերկելը լրագրողներին նշել է, որ խմել է ավելի քան 3 բաժակ ջուր և հիմա իրեն լավ է զգում։Մերկելը նշել է նաև, որ վերջին օրերին Բեռլինում շատ շոգ է։