Ֆիլադելֆիայում ոստիկանները առգրավել են 16,5 տոննա կոկաին
Ֆիլադելֆիայի ոստիկանությունը բացահայտել է 1 միլիարդ դոլար արժողությամբ հանցագործության դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Քաղաքի նավահանգստում ոստիկանները առգրավել են ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ թմրանյութի քանակը։ Նավահանգստում, որտեղ նավ էր եկել Չիլիից, գտնվել է ավելի քան 16,5 տոննա կոկաին։
Սև շուկայում այն կարող է արժենալ նույնիսկ 1 միլիարդ դոլարից շատ։ Հետաքննությունը շարունակվում է։