«Ինձ ավելի շատ տեսնում եմ հավաքականում, այլ ոչ թե ակումբում». Ժոզե Մոուրինյու
Ժոզե Մոուրինյուն խոստովանել է, որ ցանկանում է դառնալ հավաքականի մարզիչ, այլ ոչ թե ակումբի։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա, մասնավորապես, նշել է․ «Ես ցանկանում եմ մրցել նոր մրցաշարերում։ Մտածում եմ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասին։ Ինձ մոտ վաղուց էր նման արկածների ցանկությունը։
Այդ իսկ պատճառով, հիմա ինձ տեսնում եմ ավելի շատ հավաքականում, այլ ոչ թե ակումբում։Պորտուգալիայի հավաքակա՞նը։ Տարբերություն չկա»։
Հիշեցնենք, որ Մոուրինյոի վերջին ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։