«Չժողովուրդը» չունի որևէ իրավունք
«Ադեկվադ» ՀԿ-ի նախագահ Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իմիջիայլոց ասեմ` ես համաձայն եմ այն պնդման հետ, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է: Էս պահին Հայաստանում տիրում է տոտալ ժողովրդավարություն: Փաշինյանը ընտրում է, թե ով է ժողովուրդ, իսկ ով ժողովուրդ չէ: Ինչպես օրենք՝ նա ժողովուրդ է համարում միայն իրենից ավելի տկար մարդկանց, նրանց, ում Փաշինյանը ինչ ուզի՝ «կկերցնի»:
Ու այդ «ժողովուրդը» ինչ ուզում՝ անում է: Մինչդեռ մնացածը` «չժողովուրդը» չունի որևէ իրավունք: Սա է մաքուր ժողովրդավարությունը: Վայելե՜ք»: