Մահացել է ամերիկացի գրող, դերասանուհի Գլորիա Վանդերբիդը
Ամերիկացի դիզայներ, դերասանուհի և գրող Գլորիա Վանդերբիդը մահացել է 95 տարեկան հասակում։
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Դերասանուհու մահվան մասին հայտնել է նրա որդին, ով CNN-ի հաղորդավարներից է։ Նրա մահվան պատճառը օնկոլոգիական հիվանդությունն էր։
Գլորիա Վանդերբիդը ամուսնացել է 4 անգամ, այդ թվում՝ նաև ռեժիսոր Սիդնի Լյումետի և գրող Ուայեթոմ Էմորի Կուպերի հետ։
Լույս աշխարհ է բերել 4 երեխա։ Նա մի քանի գրքերի հեղինակ է։