Ամերիկացի հայտնի ռոք երաժիշտ Դեվիդ Մասթեյնի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել
Ամերիկյան Megadeth ռոք խմբի բոլոր համերգները հետաձգվել են՝ թիմի վոկալիստի մոտ ի հայտ եկած օնկոլոգիական խնդիրների պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ամերիկյան ռոք խմբի կիթառահարն ու վոկալիստը նշել է, որ իր մոտ կա կոկորդի քաղցկեղ, և նա աշխատում է բժիշկների հետ։ Դեվիդ Մասթեյնը նշել է․ «Մենք արդեն իսկ կազմել ենք առողջանալու ծրագիրը, որը, իրենց հավաստմամբ, տալիս է բուժվելու 90% հավանականություն»։
Ընդգծենք, որ Megadeth ռոք խումբը հիմնադրվել է 1983 թվականին։