Արտակարգ դեպք Արցախում. մարտական դիրքում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավոր․ Shamshyan.com
Շաբաթ օրը՝ հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Ասկերանի մարտական դիրքերից մեկում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, զինվորներից մեկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ։
Վիրավորը, ըստ աղբյուրի, ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ նրա վրա կրակոցներ արձակողը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի բարեկամն է, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, այս պահին կայքը չի հրապարակում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում