Քաղաքացին անժամկետ ջրադուլ է սկսել. արդարություն է պահանջում
Ռոլանդ Խոստիկյանը կառավարության շենքի առջեւ ջրադուլ է սկսել՝ հանուն եղբայրների, որոնք գտնվում են անազատության մեջ։ Այդ մասին գրում է politik.am-ը: վերջինիս փոխանցմամբ, քաղաքացին պնդում է, որ իր եղբայրները ապօրինի դատապարտվել են 10-11 տարվա ազատազրկման։
«Ջրադուլ եմ հայտարարել, քանի որ եղբայրներիս կեղծ ու շինծու ապացույցների հիման վրա դատապարտել են 12 եւ 11 տարի ազատազրկման։ Պահանջս այն է, որ տեղի ունենա արդարադատություն»,-Politik.am-ի հետ զրույցում ասում է Ռոլանդ Խոստիկյանը:
Ռոլանդ Խոստիկյանի խոսքով՝ քննիչն ընտանիքից 30 հազար ԱՄՆ դոլար է պահանջել՝ գործ չհարուցելու համար: Քաղաքացին պահանջում է վերաբացել գործը և արդար դատավարություն անցկացնել:
Դատապարտված Խոստիկյանների եղբոր խոսքով՝ իր ջրադուլն անժամկետ է, չի դադարեցնի, մինչև պահանջն իրականություն չդառնա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում