Թուրքիայում օդանավ են խորտակել
Էգեյան ծովում՝ Թուրքիայում խորտակել են Airbus A-330 օդանավը: Այդ քայլին տեղի իշխանությունները գնացել են նրա համար, որպեսզի ավելի շատ սուզորդ-զբոսաշրջիկների գրավեն:
Ինքնաթիռի երկարությունը 60 մետր է, այն կշռում է շուրջ 90 տոննա:
Ինքնաթիռը ծովն են սուզել 30 մետր խորությամբ: Հաջորդ շաբաթ այդ տարածքում դայվինգի շրջանն է բացվում: