Ինչպե՞ս են շնորհավորել Սպիտակ տան աշխատակիցները Դոնալդ Թրամփի ծննդյան օրը (տեսանյութ)
ԱՄՆ-ի Սպիտակ տան այգում նախագահի աշխատակազմի աշխատակիցները շնորհավորել են նախագահին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Երեկ Դոնալդ Թրամփը դարձավ 73 տարեկան:
Թրամփն այդ օրը գործնական հանդիպում էր կազմակերպել Սպիտակ տան այգում և երբ նա դուրս է եկել այգի, հավաքվածները միաբերան սկսել են երգել Happy Birthday to You երգը:
Հետաքրքրական է, որ Թրամփը, ով ամեն մի մանրուքի մասին սիրում է գրառում կատարել սոցիալական ցանցերում, իր ծննդյան մասին ոչինչ չի գրել Twitter-ում: