Գերմանիան կավելացնի Զինված ուժերին տրվող գումարի չափը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ հաջորդ տարի զգալիորեն կավելանա երկրի զինված ուժերին հատկացվող տարեկան գումարը:
Այս մասին Մերկելն ասել է, երբ ելույթ է ունեցել Զինված ուժերի կազմավորմանը նվիրված միջոցառմանը: «Լավ է, որ տարեցտարի ավելանում է մեր երկրի պաշտպանության համար նախատեսված գումարը, հաջորդ տարի պետական բյուջեից ավելի շատ գումար կհատկացվի դրան»-ասել է Մերկելը:
Նա հավելել է, որ դա արվում է ինչպես Գերմանիայի, այնպես էլ այլ երկրների ապահովության համար: