Հավելը ճիշտ էր

Այս թեմայով
- Օնիկ Գասպարյանը Սահմանդրության և օրենքի հիման վրա իրավունք ունի պաշտոնավարել մինչև 2025 թվականի հունիսի 8-ը․ Ավետիքյան
- Նիկոլ Փաշինյանն ինչով է փակել նախագահի բերանը. «Հրապարակ»
- Իմ ունեցած տեղեկություններով` Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ համաձայնության եկել. ի՞նչ նկատի ունի Ղազինյանը
- Օնիկի միակ սխալը՝ ժողովրդի վենդետայից ՊՆ բունկերում քեզ պատսպարելն էր. Արտակ Զաքարյան
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Որն է Հավելի և Փաշինյանի տարբերությունը
Մի անգամ չեխական թավշյա հեղափոխության առաջնորդ և Չեխիայի 1-ին նախագահ Վացլավ Հավելին հարցնում են, թե ինչպես է նա վերաբերում ընդդիմության խիստ քննադատությանը: Հավելը պատասխանում է՝ նորմալ, նրանց գործը, նախ և առաջ, սուր քննադատությունն է: Իսկ ով վախենում է ընդդիմության քննադատությունից, նա վախենում է կորցնել իր դիրքն ու պաշտոնը:
Տասնամյակներ անց Հայաստանում այսպես կոչված թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը իսկական պայքար սկսեց իր ընդդիմախոսների նկատմամբ:
Էլ ԱԱԾ-ով սպառնալ, էլ ասֆալտին փռել, էլ պատերով խփել, էլ մտածել նոր խոսել, էլ օտարերկրյա գործակալներ, էլ դավադիր ուժեր և, իհարկե, սևազգեստներ:
Հ.Գ. Հավելը ճիշտ էր՝ Кто боится оппозиции, тот боится за позиции.»