Ճապոնիայում կարգելեն ոչ սթափ վիճակում անօդաչու թռչող սարք վարել
Ճապոնիայում արգելվել է ոչ սթափ վիճակում անօդաչու թռչող սարքեր կառավարել: Երկրի տրանսպորտի նախարարությունում կարծում են, որդա հավասարազոր է ոչ սթափ վիճակում մեքենա վարելուն:
Խոսքը վերաբերում է 200 գրամ և ավել քաշ ունեցող անօդաչու սարքերին: Նաև արգելվել է այդ սարքերով վտանգավոր հնարքներ կատարել՝ նույնիսկ սթափ վիճակում:
Այդ ամենի հետ մեկտեղ հատուկ թույլտվություն չի պահանջվում անօդաչու թռչող սարքը կառավարելու համար. կարևորը` հետևել կանոններին, այն է՝ սարքը օդ բարձրացնել միայն ցերեկը, 150 մետր բարձրությունը չգերազանցել և հեռու պահել անօդաչու թռչող սարքերը օդանավակայաններից, մարդկանց հոսքից ու ստադիոններից: