Նոր անուններ. Քոչարյանը, Սաշիկը, Սերժիկը, Վաչիկը, Միշիկը, քահանան, վարդապետը, կաթողիկոսը, բժիշկը, դաշնակներն ու մյուսները բռնաբարել են աղջկաս (վիդեո)
Այսօր՝ հունիսի 13-ին, կառավարության հերթական նիստի օրը, կառավարության դիմաց եկել էին բազմաթիվ քաղաքացիներ՝ յուրաքանչյուրն իր խնդրով: Նրանց մեջ էր, ինչպես ինքը ներկայացավ, Հովհաննես Փայլակի Թորոսյանը: Վերջինս հայտնի է դարձել այս տարվա փետրվարին ԱԺ անցակետում և երեկ՝ հունիսի 12-ին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի օրը, իր աղջկա բռնաբարության մասին հայտարարությամբ:
Այս երկու միջադեպերի տարբերությունն այն էր, որ նա առաջին անգամ գոռում էր, թե իր աղջկան դաշնակցականներն են բռնաբարել, իսկ երկրորդ անգամ՝ Ռոբերտ Քոչարյանը:
NEWSPRESS.am-ը փորձեց պարզել, թե ի վերջո ունի՞ իսկապես քաղաքացին աղջիկ, և ով է բռնաբարել նրա աղջկան:
Նա նորից պատմեց, որ Ֆրանսիայում իր աղջկան բռնաբարել են, բայց այս անգամ ավելի մեծ ցուցակ ներկայացրեց.
«Քոչարյան Ռոբերտ, Սեդրակ, Սաշիկ, Սերժիկ, Սաշիկ, Վաչիկ, դեսպան Մինասյան Միքայել, վարդապետ Կարապետ Հարությունյան, Սրբազան, Գարեգին Կաթողիկոս, Երևանում էլ Եսայի քահանա: Իսկ դաշնակներից՝ Մուրադ Փափազյան, Նիսանյան Մովսես.... և էլի բժիշկներ»,- ասաց Թորոսյանը:
Մանրամասները՝ մեր տեսանյութում